Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, կա 1 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i155326-Շուշիի_մոտակայքում_ադրբեջանցիները_կրակել_են_քաղաքացիական_անձանց_ուղղությամբ_կա_1_զոհ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 13:05 Asia/Tehran
  • Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, կա 1 զոհ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

armenpress.am