Բրիտանիայի նախկին արտգործնախարարն ընդգծել է Իրանին այդ երկրի պարտքը վճարելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i155620-Բրիտանիայի_նախկին_արտգործնախարարն_ընդգծել_է_Իրանին_այդ_երկրի_պարտքը_վճարելու_անհրաժեշտությունը
Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարն ընդգծել է Իրանին այդ երկրի պարտքը վճարելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 13:00 Asia/Tehran
  • Բրիտանիայի նախկին արտգործնախարարն ընդգծել է Իրանին այդ երկրի պարտքը վճարելու անհրաժեշտությունը

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարն ընդգծել է Իրանին այդ երկրի պարտքը վճարելու անհրաժեշտությունը:

Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը Sky News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ բրիտանական կառավարությունը միջազգային դատարանի համաձայն, Իրանի դիմաց պարտք ունի և պետք է վճարի այն:

Ավելի վաղ, Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Լոնդոնի «Times» ռադիոկայանին տված հարցազրույցում նույնպես ընդգծել էր երկրի պարտքը Իրանին վճարելու անհրաժեշտությունը:

Բրիտանիան մոտ 400 միլիոն ֆունտ ստերլինգ պետք է վճարի Իրանին։

400 միլիոն ֆունտ ստերլինգ պարտքը վերաբերում է Իրանին 1500 «Չիֆթեն» (Chieftain) տանկ ու զրահամեքենա  վաճառելու պայմանագրերին, որոնք կնքվել էին 1974 և 1976 թվականներին և Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  չեն իրականացվել:

Բրիտանիայի արդարադատության միջազգայն դատարանը պարտավոր է վճարել պարտքը և հատուցել տարիների պատճառած վնասը: