Թուրքիայի արտգործնախարարը վաղը կայցելի Թեհրան
Նոյեմբեր 14, 2021 18:15 Asia/Tehran
Թուրքիայի արտգործնախարարը վաղը կայցելի Թեհրան։
Թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերով, պաշտոնական այցով կժամանի Թեհրան։
Ըստ հաղորդման՝ կայանալիք հանդիպման ժամանակ, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները խորհրդակցելու են երկկողմ հարաբերությունների ու համագործակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
Պիտակ