Եվրոպական միակողմանի խնդրանք Իրանին՝ վերադառնալ իր պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/world-i156260-Եվրոպական_միակողմանի_խնդրանք_Իրանին_վերադառնալ_իր_պարտավորություններին
ՄԱԿ-ում ԵՄ պաշտոնյան միայն Իրանին կոչ է արել վերադառնալ իր պարտավորություններին` չանդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտմանը և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Եվրոպայի շարունակական անգործությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 13:54 Asia/Tehran
  • Եվրոպական միակողմանի խնդրանք Իրանին՝ վերադառնալ իր պարտավորություններին

ՄԱԿ-ում ԵՄ պաշտոնյան միայն Իրանին կոչ է արել վերադառնալ իր պարտավորություններին` չանդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտմանը և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Եվրոպայի շարունակական անգործությանը:

«Մեհր» գործակալության հաղորման համաձայն, ՄԱԿ-ում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Նատալի Տոլստոյն առանց անդրադառնալու 2015 թվականի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտումը,  և Եվրոպայի լկողմից իր պարտավորությունների անտեսմանը, հայտարարել է, որ Բրյուսելը ցանկանում է, որ Իրանը վերադառնա համաձայնագրով ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարմանը։

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալուց հետո,  Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան, խոստացան պահպանել միջուկային համաձայնագիրը և ապահովել դրանով սահմանված Իրանի տնտեսական շահերը։ Սակայն Եվրոեռյակը չկատարեց իր խոստումը, որը վերաբերում էր պայմանգրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքների փոխհատուցմանը։

Իրանի և 4+1-ի խմբի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում։