Լուկաշենկո. ԱՄՆ-ն փորձում է փախստականների պատրվակով պատերազմ սկսել
(last modified Fri, 26 Nov 2021 08:02:12 GMT )
Նոյեմբեր 26, 2021 11:32 Asia/Tehran
  • Լուկաշենկո. ԱՄՆ-ն փորձում է փախստականների պատրվակով պատերազմ սկսել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է օգտագործել բելառուսա-լեհական սահմանին ապաստան հայցողների հարցը՝ պատերազմ սկսելու համար։

Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Լուկաշենկոն Բելառուսի նոր սահմանադրության բարեփոխման աշխատանքային խմբի հանդիպմանն ասել  է.«ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմ սկսել՝ օգտագործելով Լեհաստանը, Բալթյան երկրները և Ուկրաինան, ինչպես նաև Բելառուսի սահմանին առաջացած  փախստականների ճգնաժամը »։

Բելառուսի նախագահը նշել է.«ԱՄՆ պաշտոնյաները բացահայտորեն ասել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ներգրավվի այս հարցում»:

Մոտ 2 հազար փախստական, հիմնականում Արևմտյան Ասիայից, հաստատվել են բելառուսա-լեհական սահմանի մոտ,  և գտնվում են  շատ ծանր պայմաններում: Նրանք հուսահատորեն ցանկանում են Լեհաստանով մուտք գործել ԵՄ:

Լեհաստանը Բելառուսին մեղադրում է  միգրանտների ճգնաժամի առաջացման մեջ, սակայն Մինսկը հերքում է այդ մեղադրանքներն ասելով, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով չի կարող վերահսկել միգրանտների հոսքը, և որ փախստականները ստիպված են եղել լքել իրենց երկրները՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերջին տասնամյակների ռազմական գործողությունների պատճառով։