Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հավաքել արցախցիների անձնական տվյալները. ԱԱԾ
Նոյեմբեր 26, 2021 10:28 Asia/Tehran
Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:
Այս մասին հայտնում են ԱՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պիտակ