Վարշավայում 240 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցին
https://parstoday.ir/hy/news/world-i15787-Վարշավայում_240_000_մարդ_մասնակցել_է_հակակառավարական_ցույցին
Վարշավայում շաբաթ զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել, որին, քաղաքային իշխանությունների տվյալներով, մոտ 240 000 բնակիչ է մասնակցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 18:55 Asia/Tehran
  • Վարշավայում 240 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցին

Վարշավայում շաբաթ զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել, որին, քաղաքային իշխանությունների տվյալներով, մոտ 240 000 բնակիչ է մասնակցել:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել կառավարության վիճահարույց օրենսդրական նախաձեռնություններին, որոնք, ըստ բնակիչների, խախտում են ժողովրդավարական սկզբունքները երկրում և հանգեցրել են Բրյուսելի հետ տարաձայնությունների:

Ցույցն անցել է «Մենք գտնվում ենք Եվրոպայում և կմնանք Եվրոպայում» կարգախոսի ներքո:

Ակցիայի կազմակերպիչները «Քաղաքացիական հարթակ» և «Ժողովրդավարության պաշտպանության կոմիտե» ընդդիմադիր կուսակցություններն են եղել: