Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i158626-Բրյուսելում_մեկնարկել_է_Փաշինյանի_Ալիևի_և_Միշելի_եռակողմ_հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 19:01 Asia/Tehran
  • Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Այս հանդիպմանը նախորդել էին Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Իլհամ Ալիևի առանձնազրույցները Շառլ Միշելի հետ:

Հանդիպումից առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել վարչապետ Փաշինյանը՝ հայտնելով, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- հայտարարել էր Փաշինյանը։

armenpress.am