Չավուշօղլու. Իրան-Թուրքիա հարաբերությունները բարեկամական են և գտնվում են բարձր մակարդակում
https://parstoday.ir/hy/news/world-i159062-Չավուշօղլու._Իրան_Թուրքիա_հարաբերությունները_բարեկամական_են_և_գտնվում_են_բարձր_մակարդակում
ԻԻՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ասել է.«Երկու երկրների հարաբերությունները բարեկամական են ու գտնվում են բարձր մակարդակում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 13:22 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Իրան-Թուրքիա հարաբերությունները բարեկամական են և գտնվում են բարձր մակարդակում

ԻԻՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ասել է.«Երկու երկրների հարաբերությունները բարեկամական են ու գտնվում են բարձր մակարդակում»։

Ինչպես հաղորդում է  ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը տեղի է ունեցել  Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության  արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Մևլութ Չավուշօղլուն  Թուրքիայի  նախագահ Էրդողանի ողջույնները փոխանցելով Իրանի պաշտոնյաներին,  երկու երկրների հարաբերությունները որակել է  բարեկամական և գերազանց:

Այսօր Իսլամաբադում տեղի է ունեցել Աֆղանստանի հարցով Իսլամական համագործակցության  կազմակերպության  արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստը :