Էրդողանը մերժել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը
https://parstoday.ir/hy/news/world-i159196-Էրդողանը_մերժել_է_Թուրքիայում_արտահերթ_ընտրությունների_անցկացման_պահանջը
Երկուշաբթի օրն ունեցած ելույթում, Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 08:44 Asia/Tehran
  • Էրդողանը մերժել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը

Երկուշաբթի օրն ունեցած ելույթում, Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու։

Նա հայտարարել է. «Առաջիկա ամիսներին գնաճը կնվազի։ Մենք տեղյակ ենք նրանց խորամանկության մասին, ովքեր փորձում են երկրին հարվածել թիկունքից»:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը շաբաթ օրը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում առաջացած  ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Նա հավելել է, որ  Էրդողանը չի համաձայնի արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ գիտի, որ ստեղծված իրավիճակում չի կարողանա հաղթել:

Հաղորդումների համաձայն՝ թուրքական լիրան շարունակումէ արժեզրկվել  դոլարի նկատմամբ: Երկուշաբթի օրն ամերիկյան մեկ  դոլարը վաճառվել է 18 թուրքական լիրայով, ինչը նոր ռեկորդ է։