Կարո՞ղ է արդյոք Էրդողանի ծրագիրը փրկել լիրան
https://parstoday.ir/hy/news/world-i159378-Կարո_ղ_է_արդյոք_Էրդողանի_ծրագիրը_փրկել_լիրան
Լիրայով ավանդները պաշտպանելու նախագահ Թայիփ Էրդողանի ծրագիրը, հնարավոր է, հետ է մղել թուրքական արժույթը անդունդի եզրից եւ շունչ քաշելու որոշ ժամանակ է տվել, սակայն պարտքի կուտակման ռիսկերը եւ առանց այն էլ բարձր ինֆլյացիան խթանելու ռիսկերը մեծ են թվում, հաղորդում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 15:54 Asia/Tehran
  • Կարո՞ղ է արդյոք Էրդողանի ծրագիրը փրկել լիրան

Լիրայով ավանդները պաշտպանելու նախագահ Թայիփ Էրդողանի ծրագիրը, հնարավոր է, հետ է մղել թուրքական արժույթը անդունդի եզրից եւ շունչ քաշելու որոշ ժամանակ է տվել, սակայն պարտքի կուտակման ռիսկերը եւ առանց այն էլ բարձր ինֆլյացիան խթանելու ռիսկերը մեծ են թվում, հաղորդում է Reuters-ը:

Էրդողանի խոստման մեջ առանցքային տեղ ունի հարկերի բացակայության արդյունավետ երաշխիքը՝ գանձապետարանի աջակցությամբ թուրքերը կշահեն իրենց ավանդների տոկոսադրույքների եւ փոխարժեքի ցանկացած անբարենպաստ փոփոխության տարբերությունից՝ խրախուսելով ավանդատուներին դոլար վաճառել եւ լիրա գնել։

Սակայն վերլուծաբաններն ու բանկիրները մտահոգված են, որ երեքշաբթի լիրայի արագ աճը կտապալվի եւ կվերադառնա ի շրջանս յուր՝ Էրդողանի թուրքական կառավարությանը շփոթության մեջ թողնելով, քանի որ ապագա կորուստները ծածկվում են հիմնվելով փոխարժեքի վրա:

Էրդողանն իր հայտարարությունն արել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ երկուշաբթի օրը պատմության մեջ առաջին անգամ լիրայի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց իջել է մինչեւ 18-ի:

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հասարակ թուրքերի լիրայով ժամկետային ավանդները դեկտեմբերի 10-ի դրությամբ կազմել են մոտ 1,2 տրլն լիրա (92,5 մլրդ դոլար)։

Մարմարայի համալսարանի տնտեսագետ Հուրսիտ Գունեշի գնահատմամբ՝ եթե նոր միջոցները ընդգրկեին բոլորին, եւ եթե փոխարժեքը բարձրանար 20%-ով ավելի արագ, քան Թուրքիայի կենտրոնական բանկի ավանդի տոկոսադրույքը, ապա դա թուրքական բյուջեի համար կկազմեր 240 միլիարդ լիրա:

news.am/