Աֆղանստանում ստեղծված իրավիճակի մեղավորները ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են
Դեկտեմբեր 25, 2021 10:52 Asia/Tehran
Չինաստանը հայտարարել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի մեղավորները ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է մտածեն իրենց արածի մասին, անհապաղ ազատեն Աֆղանստանի ակտիվները և աջակցեն միջազգային հանրությանն այդ երկրի տնտեսության վերականգնման, զարգացման և ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով ՄԱԿ-ի 2615 բանաձին, որի համաձայն Աֆղանստանին կտրամադրվի մարդասիրական օգնություն, Ժաո Լիջյանը հայտարարել է, որ Չինաստանը, որպես Աֆղանստանի բարեկամ երկիր, հետևում է երկրում տիրող հումանիտար իրավիճակին և պատրաստ է համագործակցել՝ առկա տնտեսական և կենսաապահովման խնդիրները լուծելու ուղղությամբ:
Պիտակ