Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղային առևտուրը կզարգանա
(last modified Thu, 06 Jan 2022 14:35:12 GMT )
Հունվար 06, 2022 18:05 Asia/Tehran
  • Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղային առևտուրը կզարգանա

Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ բեռնատար գնացքը Թուրքիայի մայրաքաղաք Անկարա է հասել Պակիստանի, Իրանի և Թուրքիայի տարածքով 5981 կմ ճանապարհ անցնելուց հետո։

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը գնացքի դիմավորման արարողության ժամանակ ասել է.«Այս երկաթուղային ճանապարհով Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումը Պակիստանի, Իրանի և Թուրքիայի տարածքներով, զգալի ժամանակ և գումար կխնայի»։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադել Կարաիսմայիլօղլուն ասել է.  «Պակիստան-Իրան-Թուրքիա երկաթուղային  ուղին նոր տարբերակ է ասիական բազմամարդ երկրներից արտահանողների համար, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը: Այդ երթուղով նրանք կարող են ավելի շուտ և էժան ապրանքներ արտահանել Եվրոպա»:

Իսլամաբադ-Թեհրան բեռնատար գնացքը Անկարայից վերջնական նպատակակետ՝ Ստամբուլ հասնելուց հետո, մոտ ապագայում կարող է միանալ Եվրոպային։