Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված
https://parstoday.ir/hy/news/world-i161930-Ադրբեջանի_իշխանությունները_կարգելեն_օտարերկրացիներին_այցելել_Լեռնային_Ղարաբաղի_օկուպացված_հատված
Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2022 14:01 Asia/Tehran
  • Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված

Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված։

«Այս փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով այցելուներին չի թույլատրվի գիշերել։ «Քաղաքացիները կկարողանան մի քանի ժամ անցկացնել  նշանակման վայրում»,-ասել է նա՝ նշելով, որ ապագայում կարող են կազմակերպվել զբոսաշրջային ուղեւորություններ օտարերկրյա քաղաքացիների համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի իշխանությունները ավտոբուսային երթուղիներ են բացում դեպի օկուպացված հայկական Շուշի քաղաք։