Սի Ծինպինը հեռախոսազրույց Է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i165280-Սի_Ծինպինը_հեռախոսազրույց_Է_ունեցել_Վլադիմիր_Պուտինի_հետ
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հեռախոսով զրուցել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2022 17:46 Asia/Tehran
  • Սի Ծինպինը հեռախոսազրույց Է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հեռախոսով զրուցել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը փետրվարի 25-ի օրվա երկրորդ կեսին հեռախոսազույց Է ունեցել ՌԴ-ի նախագահ Վլադմիր Պուտինի հետ»,- հաղորդել Է հեռուստաալիքը: Չինաստանը կոչ Է արել հեռանալու ուկրաինական հարցում սառը պատերազմի մտածելակերպից, ինչպես անեւ ստեղծելու եվրոպական անվտանգության ապահովման կայուն եւ արդյունավետ մեխանիզմ:

«Անհրաժեշտ Է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից, ուշադության առնել եւ հարգել անվտանգության ոլորում երկրների օրինական մտահոգությունները, բանակցությունների միջոցով ստեղծել եվրոպական անվտանգության (ապահովման) հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն մեխանիզմ»,- մեջբերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի կառավարությունը հանդես Է գալիս բանացությունների միջոցով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունների կարգավորման օգտին: «Չինական կողմը պաշտպանում Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարգավորումը բանակցությունների միջոցով»,- մեջբերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Սի Ծինպինը եւ Պուտինը կարածիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության շուրջ: Պուտինը Սի Ծինպինին տեղեկացրել Է ուկրաինական հարցի պատմության եւ Ուկրաինայի արեւելքում հատուկ ռազմական գործողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am