Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/world-i165948-Ռաֆայել_Գրոսսին_ժամանել_է_Թեհրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ քննարկելու գործակալության ու Թեհրանի միջև տեխնիկական համագործակցության շարունակումը:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Մարտ 05, 2022 08:42 Asia/Tehran

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ քննարկելու գործակալության ու Թեհրանի միջև տեխնիկական համագործակցության շարունակումը:

Գրոսսիին Թեհրանում դիմավորել է Իրանի ատմոային կազմակերպության փոխնախագահ և խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին:

Այցի ընթացքում Գրոսսին հանդիպելու է Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:

Նախատաեվսծ է նաև Գրոսսիի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:

Այցը տեղի է ունենում Վիեննայում ընթացող Իրան-«4+1» խմբի միջև պատժամիջոցների չեղարկման շուրջ ընթացող բանակցությունների ութերորդ փուլին զուգահեռ:

Բանակցող կողմերի մեծ մասը հայտարարել է, որ չնայած որոշ չլուծված խնդիրներին, բանակցություններում դրական տեղաշարժ կա: