ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտվելուց
https://parstoday.ir/hy/news/world-i166382-ԱՀԿ_ղեկավարը_հայտնել_է_որ_կորոնավիրուսի_համավարակը_հեռու_է_ավարտվելուց
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2022 18:43 Asia/Tehran
  • ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտվելուց

Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից, և այն ոչ մի տեղ չի վերանա, քանի դեռ չի ավարտվել ամենուր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «վիրուսը շարունակում զարգանալ»:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ համավարակի պատճառով մինչ օրս մահացել է ավելի քան 6 մլն մարդ:

armenpress.am