Գեներալ Իբն ալ-Ռեզա․ Իրանի պաշտպանական դոկտրինը փոխվել է
-
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզա
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի պաշտոնակատարը հայտարարել է Իրանի պաշտպանական դոկտրինի փոփոխության մասին։
Pars Today-ը, վկայակոչելով IRIB, հայտնում է, որ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի ամբիոնից Իրանի ուղերձը հստակ էր․ Իրանի պաշտպանական դոկտրինը փոխվել է»։
Նա ընդգծել է․ «Այս դոկտրինին համապատասխան պաշտպանական հզորության ստեղծումը շարունակվում է արագ տեմպերով, և մենք ունենք հեղինակություն և հզորություն ստեղծող, բեկումնային նախաձեռնությունների ու կարողությունների փաթեթ»։
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը գրառման վերջում նշել է․ «Իրանի ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի և սպառնալիքի լեզվով»։