Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ աշխարհում սպառվում են էներգետիկ հզորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i171744-Սաուդյան_Արաբիան_զգուշացրել_է_որ_աշխարհում_սպառվում_են_էներգետիկ_հզորությունները
Սաուդյան Արաբիայի նավթի նախարարները զգուշացրել են, որ աշխարհում սպառվում են էներգետիկ հզորությունները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 11, 2022 17:41 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ աշխարհում սպառվում են էներգետիկ հզորությունները

Սաուդյան Արաբիայի նավթի նախարարները զգուշացրել են, որ աշխարհում սպառվում են էներգետիկ հզորությունները։

Անդրադառնալով նավթի գների վերջին աճին՝  Bloomberg-ի հետ զրույցում Սաուդյան Արաբիայի նավթի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանն ասել է. «Ես դինոզավր եմ, բայց ես երբեք նման բան չեմ տեսել»։ «Աշխարհը պետք է գիտակցի ներկայիս իրողություն։ Աշխարհն էներգիայի պակաս ունի բոլոր մակարդակներում»,-հավելել է նա։

Հում նավթի գներն անցյալ տարվա համեմատ աճել են ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մոտ 105 դոլարի։

Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գներն աճել են 78 տոկոսով՝ մեկ գալոնի դիմաց մինչեւ 5,50 դոլար։

Նախարարն ասել է, որ ՕՊԵԿ+-ը, հնարավոր է, չկարողանա ապահովել բավարար էներգիայի մատակարարումներ՝ առանց լրացուցիչ ներդրումների։

Մինչ այդ ԵՄ-ն կշռադատում է ռուսական նավթի նկատմամբ ամբողջական էմբարգոն՝ ձգտելով մեծացնել Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը: Վերլուծաբաններից մեկը կանխատեսում է, որ նավթի արգելքի դեպքում Ռուսաստանը պետք է կրճատի նավթի արդյունահանումը մեկ կամ երկու տարվա ընթացքում։

news.am