Արցախի պետնախարարը խոսել է ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտության մասին
Հունիս 03, 2022 08:35 Asia/Tehran
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակը պետք է ավելացվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների թիվն անհրաժեշտ է ավելացնել ու ընդլայնել նրանց լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը՝ պատճառաբանելով այն փաստով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շփման գիծը երկարել է գրեթե 2.5 անգամ:
Արցախի պետնախարարը նաև մեղադրել է Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու մեջ:
armenpress.am
Պիտակ