Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ
https://parstoday.ir/hy/news/world-i175130-Ադրբեջանի_ՊՆ_ղեկավարն_այցելել_է_Քարվաճառ_և_Քաշաթաղ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի օկուպացված շրջաններ՝ Քարվաճառ և Քաշաթաղ, որտեղ ծանոթացել է նոր ռազմական օբյեկտների կառուցման ընթացքին, հայտնում է minval.az-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2022 15:15 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի օկուպացված շրջաններ՝ Քարվաճառ և Քաշաթաղ, որտեղ ծանոթացել է նոր ռազմական օբյեկտների կառուցման ընթացքին, հայտնում է minval.az-ը:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

tert.am