Սիրիան որոշել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Հունիս 29, 2022 15:54 Asia/Tehran
Սիրիան որոշել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին ասվում է երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը որոշել է ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է սիրիական SANA գործակալության կողմից։Հիշեցնենք, որ փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո, դիմելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺԴ-ի ինքնիշխանությունը։
araratnews.am
Պիտակ