Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը
https://parstoday.ir/hy/news/world-i176086-Սիրիան_պաշտոնապես_ճանաչեց_ինքնահռչակ_Դոնեցկի_և_Լուգանսկի_Ժողովրդական_Հանրապետությունների_անկախությունը
Սիրիան պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, այս մասին տեղեկացնում է սիրիական պետական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2022 15:09 Asia/Tehran
  • Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Սիրիան պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, այս մասին տեղեկացնում է սիրիական պետական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։

Սա ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրն է Ռուսաստանից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները` որպես անկախ պետություններ։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Դամասկոսի պատրաստակամության մասին հաղորդվել է դեռևս փետրվարին։

Սիրիայի դիվանագիտական գերատեսչության աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու այսպես կոչված` հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։

yerevan-times.com