Մեկնաբանություն- Բաքուն հայտարարել է, որ ՄԻՆՍԿ-ի խումբը լուծարվել է
Մինչ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները միտումնավոր ընդհատումներով և վայրիվերումներով շարունակվում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵաՀԿ-ի միջնորդական խումբը լուծարվել է:
Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողված և մեռած կառույց է և հավելել .«Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերակենդանացնել Մինսկի խումբը: Սակայն դա հնարավոր չէ»:
Իլհամ Ալիևն այլ երկրների անուններ չի նշել, սակայն ակնհայտ է, որ նա նկատի ունի Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին։
ԼԶ հակամարտությանը վերջ տալու Մինսկի խմբի անկարողության և ձախողման մասին Ալիևի հայտարարությունը հնչումէ է այն պայմաններում, երբ վերջին երեք տասնամյակներում, նա համարվել է Մինսկի խմբի գործունեության շարունակման կողմնակիցներից։ Ներքին շրջանակները և տարածաշրջանային շատ անկախ շրջանակներ միշտ քննադատել են Իլհամ Ալիևի քաղաքականությունը Մինսկի խմբի ղեկավարներին անհարկի աջակցության ցուցաբերելու կապակցությամբ։ Այդ պատճառով, շատ քաղաքական փորձագետներ կարծում են, որ քիչ հավանական է, որ Ադրբեջանի Հնարապետության նախագահը կարողանա պահպանել իր դիրքորոշումը Մինսկի խմբի լուծարման հարցում։
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին։
Սակայն Ադրբեջանի հանրապետության նախագահի ակնկալիքները արևմտյան կառավարություններից անհատույց ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ, այնքան ակնհայտ են, որ դժվար թե նա կարողանա շարունակել պնդել իր դիրքորոշումը՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Բաքվի կառավարության կողմից արևմտամետ դիրքորոշման որդեգրումը և Բաքվի քաղաքական գործիչների հեռանալը Ռուսաստանից, Ադրբեջանի ստակ քաղաքականությունն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նկատմամբ։ Այդ պատճառով, ներկա իրավիճակում, երբ Ռուսաստանն ի շահ Ադրբեջանի իր օրակարգում դրական քայլեր է նկատի առել, Բաքվի պաշտոնատարները նույնպես փորձում են աջակցել Ռուսաստանի դիրքորոշմանը և կանգնել Մոսկվայի իշխանությունների կողքին։ Բայց, անկասկած Իլհամ Ալիևի կառավարության այս քաղաքականությունը ժամանակավոր է և առաջիկա ամիսներին, հավանաբար, օրակարգից կհանվի։
Ռուսաստանի պաշտոնատարները ԱՄՆ-ին և Ֆրանսիային Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից հեռացնելու նպատակով վերջերս ընդունել են 3+3 անվտանգության փևաչափով հանդիպումների անցկացման որոշումը։ Չնայած այն հանգամանքին, որ անվտանգության այս պայմանավորվածությունները վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջարկվել են, որպես Կովկասի խաղաղության պահպանման ուղիներից մեկը, սակայն վերջերս Թուրքիան կրկին արծարծել է այդ հարցը: Այս նախագծի համաձայն, որն անցյալ տարի առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեք երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, կաջակցեն Հարավային Կովկասի տարածաշրջանում, ներառյալ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում անվտանգության և խաղաղության հաստատմանը։
Ակնհայտ է, որ առանց տարածաշրջանի անկախ երկրների մասնակցության, հնարավոր չի լինիԱդրբեջանի ու Հայաստանի միջև ապահովել անվտանգությունը և պահպանել խաղաղությունը։ Փաստորեն, Ամերիկայի և Ֆրանսիայի ներկայությունը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ միայն ապարդյուն կլինի, այլ նաև խնդիրներ կհարուցի, այդ թվում նաև մրցակցություն տարածաշրջանային տերությունների միջև և Ղարաբաղի հակամարտության գործընթացի օգտագործումը հանուն իրենց ազգային շահերի՝ Հարավային Կովկասում ազդեցության և անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար: Անկասկած այս գործընթացում կտուժեն տարածաշրջանի, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները, որոնք ստիպված կլինեն կրել այդ մրցակցությունների հետևանքները: Մինչդեռ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ոչ միայն մրցակցություն չի ձևավորվելու, այլև պատերազմող կողմերի քաղաքացիները կարող են փորձել բարեկամություն հաստատել։