Ճապոնիան ԱՄՆ-ին և Ավստրալիային կխնդրի ավելի շատ գազ մատակարարել
https://parstoday.ir/hy/news/world-i177066-Ճապոնիան_ԱՄՆ_ին_և_Ավստրալիային_կխնդրի_ավելի_շատ_գազ_մատակարարել
Ճապոնիայի արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան հայտարարել է, որ մտադիր է կրկին խնդրել ԱՄՆ-ին և Ավստրալիային ավելացնելու հեղուկ բնական գազի (LNG) արտադրությունը և ապահովելու իր երկիր կայուն մատակարարումները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 13, 2022 18:40 Asia/Tehran
  • Ճապոնիան ԱՄՆ-ին և Ավստրալիային կխնդրի ավելի շատ գազ մատակարարել

Ճապոնիայի արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան հայտարարել է, որ մտադիր է կրկին խնդրել ԱՄՆ-ին և Ավստրալիային ավելացնելու հեղուկ բնական գազի (LNG) արտադրությունը և ապահովելու իր երկիր կայուն մատակարարումները։

«Ես ևս մեկ անգամ կոչ կանեմ Միացյալ Նահանգներին և Ավստրալիային մեծացնել արտադրությունը և ապահովել վառելիքի կայուն մատակարարում, քանի որ հեղուկ գազի համաշխարհային շուկան խստանում է ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո», - մեջբերել է Reuters-ը Հագիուդայի խոսքերը:

Նման խնդրանքով ճապոնացի նախարարը նախատեսում է այս շաբաթ Սիդնեյում կայանալիք հանդիպմանը դիմել ԱՄՆ-ի և Ավստրալիայի էներգետիկայի նախարարներին։

araratnews.am