Պուտինի Թեհրան մեկօրյա այցելության ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/world-i177518-Պուտինի_Թեհրան_մեկօրյա_այցելության_ծրագրերը
ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հուլիս 19, 2022 11:31 Asia/Tehran
  • Պուտինի Թեհրան մեկօրյա այցելության ծրագրերը

ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրան այցի ընթացքում, Վլադիմիր Պուտինը և ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին մտքերի փոխանակում են կատարելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Պուտինը հանդիպելու է նաև Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Թեհրան այցի ընթացքում Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։

Թվում է, թե Թեհրանում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների խորհրդակցության հիմնական առանցքը, բացի Սիրիայի խնդրից, Ուկրաինայի ճգնաժամն ու պարենային անվտանգությունը և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցն է: