ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի
https://parstoday.ir/hy/news/world-i178356-ԱՄՆ_ի_Քենտուկիի_նահանգում_հեղեղման_զոհերի_թիվը_հասել_Է_28_ի
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի: Այդ մասին ասված Է նահանգապետ Էնդի Բեշիրի հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2022 08:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի: Այդ մասին ասված Է նահանգապետ Էնդի Բեշիրի հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նահանգապետ Բաշիրն այսօր հայտնել Է, որ աղետալի հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի»,- նշված Է հայտարարության մեջ: Հուլիսի 31-ի առավոտյան Քենտուկիի նահանգապետը հայտնել Էր 26 զոհվածների մասին: Ինչպես նշված Է հայտարարության մեջ, զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել: Անցած շաբաթ Քենտուկիում տեղացել են տեղատարափ անձրեւներ, որոնց հետեւանքով ջրով են լցվել տները եւ առաջացել հեղեղումներ նահանգի հարավ - արեւելքում: Վեց օկրուգներում սահմանվել Է արտակարգ դրություն:

Այս պահին հեղեղումներից վնասն իշխանությունները գնահատում են միլիոնավոր դոլարներ, առանց Էլեկտրականության են մնացել ավելի քան 12 հազար սպառողներ: Քենտուկիի իշխանությունները գործի են դրել Ազգային գվարդիան եւ ոստիկանությունը, որոնք օգնում են հեղեղումից տուժածներին եւ մարդկանց տարհանում են ուղղաթիռներով եւ նավակներով: Անցած հինգշաբթի օրը նահանգապետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին խնդրել Է Քենտուկիին օգնություն ցույց տալ սաստիկ հեղեղումների հետեւանքների դեմ պայքարի համար: Պետության ղեկավարը հավանություն Է տվել տեղի իշխանությունների խնդրանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/1089359.html