PKK-ի առաջնորդ Օջալանը դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/world-i1786-pkk_ի_առաջնորդ_Օջալանը_դարձել_է_Նեապոլի_պատվավոր_քաղաքացի
Իտալիայի Նեապոլ քաղաքի ավագանին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 11:00 Asia/Tehran
  • PKK-ի առաջնորդ Օջալանը դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի

Իտալիայի Նեապոլ քաղաքի ավագանին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Firat լրատվական գործակալությունը, որոշումը կայացվել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսի առաջարկով:

Նշվում է, որ նման որոշմամբ` Նեապոլի ղեկավարությունն աջակցություն է հայտնել Թուրքիայում քրդերի ինքնավարության ստեղծմանը:

«Աբդուլլահ Օջալանը քուրդ ժողովրդի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդն է: Նա պայքարել է քրդերի նկատմամբ իրականացված ճնշումների դեմ եւ դաժան բռնատիրական քաղաքականության հետեւանքով խախտված մարդու իրավունքների վերականգնման համար», -ասվում է որոշման մեջ:

PKK-ի առաջնորդ Օջալանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել իտալական Պալերմո քաղաքը եւս:

Թուրքիայի իշխանությունները Իմրալի կղզու բանտում ցմահ բանտարկության են ենթարկել Աբդուլլահ Օջալանին: PKK-ն Թուրքիայում արգելված կուսակցություն է: