Լեհաստանում ազատվելու են ԽՍՀՄ-ը խորհրդանշող անվանումներից
https://parstoday.ir/hy/news/world-i17893-Լեհաստանում_ազատվելու_են_ԽՍՀՄ_ը_խորհրդանշող_անվանումներից
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուան ստորագրել է մի օրենք, որով արգելվում է կոմունիզմի եւ այլ ամբողջատիրական ռեժիմների հիշատակումը փողոցների, շենքի եւ այլ հասարակական օբյեկտների անվանումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 03:55 Asia/Tehran
  • Լեհաստանում ազատվելու են ԽՍՀՄ-ը խորհրդանշող անվանումներից

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուան ստորագրել է մի օրենք, որով արգելվում է կոմունիզմի եւ այլ ամբողջատիրական ռեժիմների հիշատակումը փողոցների, շենքի եւ այլ հասարակական օբյեկտների անվանումներում:

Ինչպես փոխանցում է Lenta-ն, օրենքին կից ներկայացվում է նաեւ բացատրություն, որում նկարագրվում են այն դեպքերը, երբ անվանումները կարող են անթույլատրելի լինել:

«Անվանումները չեն կարող հավերժացնել մարդկանց, կազմակերպությունների, իրադարձություններ կամ ամսաթվեր, որոնք խորհրդանշում են կոմունիզմը կամ այլ տոտալիտար ռեժիմ: Այդպիսի ռեժիմների քարոզչությունն այլ միջոցներով եւս արգելվում է»,- մասնավորապես` ասվում է Դուդայի ստորագրած օրենքում:

Նշենք, որ 1944-1989 թվականներին Լեհաստանում իշխել է ԽՍՀՄ-ի հետ լոյալ քաղաքական ռեժիմ, որի կառավարման տարիները ներկայում համարվում են բռնաճնշումների, ավտորիտարիզմի եւ ոչ ինքնիշխան ժամանակաշրջան:

Օրենքն ի կատար ածելու համար տեղական իշխանություններին 12 ամիս ժամանակ է տրվել:

armtimes.com/

21/5/2016