Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i181620-Հռոմի_պապը_կոչ_է_արել_աղոթել_միջուկային_պատերազմ_թույլ_չտալու_համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2022 17:30 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հռոմի պապը ասել է Գիտությունների պոնտիֆիկյան ակադեմիայի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ գնալ ՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը։ Բայց, ցավոք, այժմ մենք հետընթացի նշաններ ենք տեսնում», - նշել է Հռոմի պապը։

Հռոմի պապի կարծիքով՝  ներկայում վերականգնվում են հին հակամարտությունները, զարգանում է ազգայնականությունը, ագրեսիան, առաջանում են գերազանցության համար պատերազմներ:

«Ես արդեն խոսել եմ «մաս-մաս» ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին»,- հավելել է Հռոմի պապը:

armenpress.am