Պուտինը եւ Ռայիսին սկսել են երկկողմ բանակցությունները ՇՀԿ-ի գագաթնաժողովի հարթակներում
Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 15-ին Սամարղանդում բանակցություններ են վարում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի հարթակներում:
Հանդիպման լխավոր թեմաներից մեկը կդառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրադրության քննարկումը: Բացի դրանից, հանդիպման օրակարգում նշված են երկկողմ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ սիրիական հիմնախնդրի կարգավորումը, իրադրությունն Աֆղանստանում եւ Հարավային Կովկասում:
Պուտինը եւ Ռայիսին նաեւ կխոսեն ՇՀԿ-ին Իրանի՝ որպես լիիրավ մասնակցի, պատրաստվող անդամակցության մասին. դա պետք է տեղի ունենա Սամարղանդի գագաթնաժողովում: Ինչպես ավելի վաղ հայտնել են Կրեմլում, ներկայումս ընթանում է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր պայմանագրի նախապատրաստումը՝ համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակ տանելու նպատակով: