Էրդողանը հայտարարել է որ ավելի լավ է Հայաստանը հրաժարվի սադրիչ գործողություններից
(last modified Sun, 18 Sep 2022 08:10:14 GMT )
Սեպտեմբեր 18, 2022 12:40 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է որ ավելի լավ է Հայաստանը հրաժարվի սադրիչ գործողություններից

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանային վերջին լարվածության վերաբերյալ Թուրքիայի նախագահը պնդել է, որ ավելի լավ է Երևանը հրաժարվի Բաքվի դեմ սադրիչ գործողություններից։

Ըստ Anatoly-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը խոսել է Բաքվի և Երևանի միջև վերջին լարվածության մասին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Շուշիի հայտարարության շրջանակներում թուրքական զորամաս ուղարկել տարածաշրջան։ նա ասել է. «Ի պատասխան Հայաստանի սադրիչ գործողությունների՝ Ադրբեջանի Հանրապետությունն ավարտել է իր սկսած գործողությունը, և այժմ այլ գործողությունների կարիք չկա»։

էրդուղանը հավելեց. «Ալիևից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ ապահով վիճակում է»։

Ինչպես նախորդ հակամարտությունների ժամանակ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև նոր հակամարտությունների սկսվելուն պես, Թուրքիան կրկին աջակցում է Բաքվին և հետևում է կողմնակալ քաղաքականության։