Մեկնաբանություն - Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցային քաղաքականություն վարելու պատճառով
Չինաստանի ԱԳ նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցային քաղաքականություն կիրառելու և աշխարհի բնակչության կեսի համար խնդիրներ ստեղծելու պատճառով:
Անդրադառնալով մոտ 40 երկրների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինն ասել է. «Պատժամիջոցները լուրջ հումանիտար աղետներ են առաջացրել աշխարհի բնակչության կեսի համար»։
Նշելով ,որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի, Զիմբաբվեի, Բոլիվիայի և Կուբայի ղեկավարները դատապարտել են պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է.«ԱՄՆ-ն, անկասկած, պատժամիջոցների գերտերությունն է և Վաշինգտոնի կողմից կիրառված պատժամիջոցները լուրջ հումանիտար աղետներ են առաջացրել աշխարհում»։
Աշխարհի մի շարք երկրների դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների վտանգավոր հետևանքների վերաբերյալ Չինաստանի ԱԳՆ խոսնակի արտահայտությունները վկայում են այն մասին, որ Սպիտակ Տան առավելատենչությանն ընդդիմացող և անկախ երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի միակողմանի և հակամարդկային քաղաքականությունը դաժան արարք է, որը հանգեցրել է միջազգային մակարդակով ճգնաժամերի առաջացմանը։
ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր պատրվակներով անօրինական պատժամիջոցներ է սահմանել աշխարհի որոշ երկրների նկատմամբ, ինչի պատճառով այս երկրի բնակիչները բախվել են համատարած խնդիրների։
Իրանը նույնպես այն երկրների թվում է, որը միջուկային հարցի պատրվակով ԱՄՆ կառավարության կողմից ենթարկվել է ամենախիստ պատժամիջոցների։
Բացի ֆինանսական, առևտրային, արդյունաբերական և էներգետիկ ոլորտների պատժամիջոցներից, Սպիտակ տունը նաև դեղորայքը ներառել է Իրանի և այլ երկրների դեմ պատժամիջոցների ցանկում, ինչը վտանգել է բազմաթիվ հիվանդների կյանքը, ովքեր ստիպված են իրենց դեղորայքը ներմուծել այլ երկրներից:
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող երկրների, այդ թվում՝ Իրանի վրա, հատկապես Կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչ այժմ, դեղորայքի ոլորտում պատժամիջոցները շատ կործանարար և վնասակար ազդեցություն են ունեցել այս երկրների բնակիչների վրա։
Երկրների դեմ պատժամիջոցներն արդյունավետ դարձնելու համար Ամերիկան փորձել է ստիպել կամ սպառնալ այլ երկրներին, այդ թվում՝ իր արևմտյան գործընկերներին, միանալ իր այդ դաժան քայլերին, որոնք ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը, աղետներ են առաջացրել աշխարհում:
ԱՄՆ-ն սպառնացել է այլ երկրներին և խոշոր ընկերություններին, որ պատժամիջոցների խախտման դեպքում նրանց նկատմամբ խիստ պատիժներ կկիրառի, ինչը միջազգային ասպարեզում Սպիտակ տան բռնակալ մոտեցման ևս մեկ ապացույց է։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանն այս առնչությամբ ասում է.-«Սննդի և դեղորայքի հասանելիության հարցում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրավունքների բացահայտ խախտում են: ԱՄՆ կառավարությունը պետք է դադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ ՄԱԿ-ը պետք է համագործակցի փոխհատուցման մեխանիզմների հայեցակարգային շրջանակ ստեղծելու, և միակողմանի հարկադրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների զոհերին հասցված վնասները հատուցելու համար»:
Պատժամիջոցային քաղաքականությունն առաջ մղելու շրջանակում օրերս ամերիկյան կառավարությունը փորձում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ խորհրդակցելով Եվրոպայի տարբեր երկրների հետ, ինչն անշուշտ առավելաբար կազդի այդ երկրի ժողովրդի վրա:
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի Ճապոնիա և Հարավային Կորեա կատարելիք այցը ներառված է օրակարգում: Նա նպատակ ունի այդ երկրիների համաձայնությունը շահել հակառուսական պատժամիջոցների կիրառման հարցում: