Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
https://parstoday.ir/hy/news/world-i183534-Չինաստանում_կորոնավիրուսային_սահմանափակումների_ավարտը_կարող_է_հանգեցնել_նավթի_համաշխարհային_պաշարների_նվազմանը
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է անսպասելի ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային շուկայի վրա՝ հանգեցնելով հումքի համաշխարհային պաշարների կտրուկ նվազմանը և բաժնետոմսերի գների աճին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 19:43 Asia/Tehran
  • Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը

Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է անսպասելի ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային շուկայի վրա՝ հանգեցնելով հումքի համաշխարհային պաշարների կտրուկ նվազմանը և բաժնետոմսերի գների աճին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի Արամկո նավթային ընկերության ղեկավար Ամին Նասերի հայտարարությանը։

«Աշխարհը պետք է մտահոգվի։ Եթե Չինաստանը դադարեցնի կորոնավիրուսային սահմանափակումները, դուք կտեսնեք, որ նավթի պաշարների պահուստն ամբողջությամբ կկործանվի», - ասել է Նասերը Լոնդոնում կայացած համաժողովի ժամանակ։

armenpress.am