Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններին
https://parstoday.ir/hy/news/world-i183724-Զախարովան_անդրադարձել_է_Լեռնային_Ղարաբաղում_ռազմական_հանցագործություններին
Ղարաբաղում առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում բոլոր միջադեպերը պահանջում են մանրակրկիտ և համապարփակ վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 15:53 Asia/Tehran
  • Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններին

Ղարաբաղում առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում բոլոր միջադեպերը պահանջում են մանրակրկիտ և համապարփակ վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Նա այսպես է մեկնաբանել Բաքվի հայտարարությունները, թե որոշ երկրներ Հայաստանին կոչ չեն անում տեղեկատվություն տրամադրել չորս հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց թաղման վայրերի մասին։

«Բոլոր նման դեպքերը պահանջում են անհապաղ, մանրակրկիտ և համապարփակ վերլուծություն, ներառյալ ռազմական հանցագործությունների նշանները: Մենք ելնում ենք նրանից, որ կողմերը պետք է հավատարիմ մնան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթներին (2020թ. նոյեմբերի 9-ի NEWS.ru), այդ թվում՝ չլուծված խնդիրների լուծման առումով։ Դա վերաբերում է նաև ռազմագերիների փոխանակմանը, անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանը և տարածաշրջանում մշակութային ու հումանիտար ժառանգության պաշտպանությանը»,- ասել է Զախարովան։

tert.am