Չինացի պաշտոնյա. ԱՄՆ-ն Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման պատճառն է
https://parstoday.ir/hy/news/world-i183762-Չինացի_պաշտոնյա._ԱՄՆ_ն_Կորեական_թերակղզում_իրավիճակի_վատթարացման_պատճառն_է
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման գլխավոր պատճառն ԱՄՆ-ն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2022 07:51 Asia/Tehran
  • Չինացի պաշտոնյա. ԱՄՆ-ն Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման պատճառն է

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման գլխավոր պատճառն ԱՄՆ-ն է:

Չինական «Global Times» լրատվական կայքի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գուանգ Շուանգը  քննադատելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական դաշինքի ամրապնդումն ասել է.«Կորեական թերակղզու խնդրի միակ լուծումը երկխոսությունն է»:

Գուանգ Շուանգը ամերիկյան կողմից պահանջել է  ապացուցել իր բարյացակամությունը և  ուշադրություն դարձնել Հյուսիսային Կորեայի տրամաբանական ու օրինական մտահոգություններին, որպեսզի  պայմաններ ստեղծվեն  երկխոսության վերսկսման համար։

Չինացի պաշտոնյան նաև  ընդգծել է,ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է կառուցողական դեր խաղա Կորեական թերակղզու հարցում և  կուրորեն ուժ և ճնշում չգործադրի Փհենյանի դեմ։