Մեր համբերությունն անսահման չէ․ Լավրով
Հոկտեմբեր 08, 2022 14:58 Asia/Tehran
Մենք մեր ազգային շահերը պաշտպանելու կարողություն ունենք և անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք նրանց ողջ ուժը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր ազգային շահերը, անհրաժեշտության դեպքում դրանք առավելագույնս կօգտագործենք։ Նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ մենք բավական զուսպ ենք տնտեսական ագրեսիայի գործողություններին արձագանքելու հարցում։ Մեր համբերությունն անսահման չէ», - ասել է Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։
aysor.am
Պիտակ