Արտահոսք «Դրուժբա» խողոկաշարում
https://parstoday.ir/hy/news/world-i184176-Արտահոսք_Դրուժբա_խողոկաշարում
«Դրուժբա» նավթամուղի հյուսիսային ճյուղում նավթի արտահոսք է հայտնաբերվել, տեղեկացրել է լեհական Pern օպերատորը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 14:59 Asia/Tehran
  • Արտահոսք «Դրուժբա» խողոկաշարում

«Դրուժբա» նավթամուղի հյուսիսային ճյուղում նավթի արտահոսք է հայտնաբերվել, տեղեկացրել է լեհական Pern օպերատորը։

Արտահոսքը հայտնաբերվել է հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան Պոլոցկից մոտ 70 կիլոմետր հեռու։

«Այս ճյուղով նավթը գնում է դեպի Գերմանիա։ Ներկա պահին պատահարի պատճառները հայտնի չեն, վնասված տեղամասն անջատվել է»,- տեղեկացրել են ընկերությունում։

«Դրուժբա»-ի երկրորդ գիծն աշխատում է հաստիքային ռեժիմով։

Սերբիայի փոխվարչապետ եւ լեռնային գործի ու էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը հայտարարել է, որ արտահոսքը «Դրուժբա» նավթամուղում կարծես «Հյուսիսային հոսք» գազատարի իրադարձությունների շարունակությունը լինի՝ համաշխարհային էներգետիկ պատերազմի շրջանակում։

«Այն, ինչ մենք բոլորս պետք է իմանանք՝ ընթանում է համաշխարհային էներգետիկ պատերազմ։ Դեռեւս ոչ համաշխարհային պատերազմ, ինչպես այն մենք ենք պատկերացնում, առանց միջուկային զենքի, բայց սա համաշխարհային էներգետիկ պատերազմ է»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ արտակարգ դրությունը «Դրուժբա» նավթամուղում, որով «անցնում է ոչ միայն ռուսական նավթը», «կարծես «Հյուսիսային հոսք» գազատարում պատահածի շարունակությունը լինի»։

«Դրուժբա» նավթամուղն աշխարհում ամենամեծերից մեկն է։ Խողովակաշարը Թաթարստանով, Սամարայի եւ Բրյանսկի մարզերով անցնում է դեպի եվրոպական երկրներ։ Նավթը դրա հյուսիսային հատվածով անցնում է Բելառուսով դեպի Լեհաստան եւ Գերմանիա, հարավային մասով՝ դեպի Չեխիա, Հունգարիա եւ Սլովակիա։

news.am