Ռուսաստան. ԱՄՆ-ն գազը չորս անգամ թանկ է վաճառում Եվրոպային
Վիեննայում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գազը չորս անգամ թանկ է վաճառում Եվրոպային:
Միխայիլ Ուլյանովն այդ մասին նշել է թվիթերյան գրառման մեջ:
Նա գրել է. «Անդրատլանտյան համերաշխությունը չի խանգարում դաշնակիցներին կորցնելու գնով գումար վաստակելուն, հատկապես, երբ դաշնակիցները կամավոր հրաժարվել են գազի ավելի էժան աղբյուրներից»:
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը վերջերս Ազգային ժողովում հայտարարել էր. «ԱՄՆ-ն իր հեղուկ բնական գազը Եվրոպային վաճառում է քառապատիկ թանկ գնով»։
Ֆրանսիացի պաշտոնյան ընդգծել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև «էներգետիկայի ոլորտում ավելի հավասարակշռված տնտեսական հարաբերություններ» հաստատելու անհրաժեշտությունը։
Իսկ Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը զգուշացրել է, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրի հիվանդանոցներում առաջ են եկել խնդիրներ: