Բելգիայի հազարավոր քաղաքացիների բողոքի ակցիա են կազմակերպել Բրյուսելում Եվրամիության շենքի դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i184588-Բելգիայի_հազարավոր_քաղաքացիների_բողոքի_ակցիա_են_կազմակերպել_Բրյուսելում_Եվրամիության_շենքի_դիմաց
Բելգիայում հանրահավաքի հազարավոր մասնակիցներ վանկարկել են «Արդարատենչություն» կարգախոսը և հայտարարել են, որ դեմ են Եվրախորհրդի և Եվրամիության քաղաքականությանը, գլոբալիզացիային, կոռումպացված քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներում գրաքննությանը և էներգակիրների բարձր գներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 16:47 Asia/Tehran

Բելգիայում հանրահավաքի հազարավոր մասնակիցներ վանկարկել են «Արդարատենչություն» կարգախոսը և հայտարարել են, որ դեմ են Եվրախորհրդի և Եվրամիության քաղաքականությանը, գլոբալիզացիային, կոռումպացված քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներում գրաքննությանը և էներգակիրների բարձր գներին:

Կիրակի՝ հոկտեմբերի 16-ին, ակցիայի մասնակիցները բողոքում էին նաև առողջապահության կառավարման, գնաճի  բարձրանալու և էներգետիկ ճգնաժամի դեմ։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ «Արդարատենչության օրը» կոչվող այս ցույցին մասնակցել է մոտ չորս հազար մարդ։

Հարյուրավոր իտալացիներ ևս Հռոմում ցույց կազմակերպելով, իրենց դժգոհությունն են հայտնել տիրող տնտեսական իրավիճակի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իրենց երկրի միանալու և Ուկրաինա զենք ուղարկելու ՆԱՏՕ-ի քայլի դեմ:

Ցուցարարները ցուցապաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր «Ոչ պատերազմին, ոչ պատժամիջոցներին, այո խաղաղությանը և աշխատանքին»: