«Թալիբան»-ն ընտրել Է իր նոր առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/world-i18574-Թալիբան_ն_ընտրել_Է_իր_նոր_առաջնորդին
Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման նոր առաջնորդ Է դարձել Մուլավի Հայբաթուլա Ախունզադան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2016 10:25 Asia/Tehran
  • «Թալիբան»-ն ընտրել Է իր նոր առաջնորդին

Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման նոր առաջնորդ Է դարձել Մուլավի Հայբաթուլա Ախունզադան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ախթար Մանսուրի զոհվելուց հետո զինյալների թափուր մնացած առաջնորդի պաշտոնին հավակնում Էր մի քանի մարդ: Նրանցից ամենաարմատականը համարվում Էր Սիրաջուդին Հաքանին: Արդյունքում Հաքանին դարձել Է նոր պարագլխի տեղակալներից մեկը, խորհուրդը (շուրան) երկրորդ օգնական Է նշանակել մոլլա Յաղուբին՝ շարժման նախկին առաջնորդ մոլլա Օմարի (սպանվել Է 2013 թվականի ապրիլին) որդուն:

Ախթար Մանսուրը զոհվել Է մայիսի 21-ին: Ամերիկյան անօդաչուն նրա ավտոմեքենան գնդակոծել Է Պակիստանի տարածքում: «Թալիբան»-ի ներկայացուցիչներն իրենց առաջնորդի մահը հաստատել են միայն մի քանի օր հետո:

«Թալիբան»-ն իսլամիստական շարժում Է, որը 1994 թվականին ծնունդ Է առել Աֆղանստանում: 2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խմբավորումը ճանաչել Է ահաբեկչական:

Մոտավորապես մեկ տարի առաջ թալիբներն ակտիվ մարտեր են ծավալել՝ փորձելով գրավել Աֆղանստանի խոշոր քաղաքները: Նրանց հսկողության տակ Է գտնվում, մասնավորապես, Կունդուզ քաղաքը երկրի հյուսիսում, ինչպես նաեւ մարտերը շարունակվում են Ղազնիի՝ Քաբուլից հարավ-արեւմուտք ընկած նահանգի վարչական կենտրոնի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: