Լոնդոնի մետրոյի գործադուլի հետևանքով, քաղաքացիների տեղաշարժի համար լուրջ խնդիրներ են առաջացել
Լոնդոնի մետրոյի աշխատակիցների գործադուլը խաթարել է բրիտանիայի մայրաքաղաքի երթևեկությունը։
Գործադուլի հետևանքով, մարդաշատ քաղաքի ճանապարհների, ավտոկայանների ու փողոցների ու մայրուղիների երթևեկությունը դանբդաղել է՝ մեծ թվով մեքենաների պատճառով:
Մեծ Բրիտանիայի երկաթուղայինների արհմիությունը հայտարարել է, որ արհմիության անդամները գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի առօրյա ռեկորդային բարձր ծախսերի, ցածր աշխատավարձի և ոչ պատշաճ աշխատանքային պայմանների դեմ։
Միացյալ Թագավորության երկաթուղու աշխատողների միության հայտարարության համաձայն՝ Լոնդոնում և արվարձաններում մետրոյի և գնացքի շուրջ 10 հազար աշխատակիցներ 24 ժամ գործադուլ են հայտարարել, լոնդոնցիները մինչև ուրբաթ ունեցել են տեղափոխվելու խնդիրներ։
Լոնդոնի մետրոյի աշխատակիցներն ընդգծել են, որ կրկին գործադուլ կհայտարարեն, եթե կառավարությունն անտեսի իրենց խնդրանքը:
Բրիտանական լրատվամիջոցները, հղում անելով Լոնդոնի քաղաքապետարանին, հայտարարել են, որ մետրոյի կայարանների 600 աշխատակիցներ կկրճատվեն, և կզրկվեն իրենց ֆինանսական պարտավորություններից: