Հնդկաստանում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Բեն Սալմանի այցի դեմ
(last modified Mon, 14 Nov 2022 05:13:54 GMT )
Նոյեմբեր 14, 2022 08:43 Asia/Tehran
  • Հնդկաստանում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Բեն Սալմանի այցի դեմ

Հնդկաստանի քաղաքացիները զանգվածային ցույցեր են անցկացրել՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի այդ երկիր այցի դեմ:

Նյու Դելի և Բոմբեյ  քաղաքներում  կիրակի օրը տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ  Մուհամեդ բեն Սալմանի՝ այս ամսվա վերջին Հնդկաստան կատարելիք այցի դեմ։

Ցուցարարները կրել են Բեն Սալմանի ծաղրանկարները, դատապարտել սաուդյան բանակի հարձակումները Եմենի վրա և ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումները և պահանջել չեղարկել այցը։ Ցուցարարները վանկարկել են. «Հնդկաստանը մարդասպանների և հանցագործների տեղը չէ»։

Անցած ամիս Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրանյամ Ջայշանքարը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին հրավիրել էր  այցելել այդ երկիր։

Economic Times of India-ն ավելի վաղ գրել էր. «Մուհամեդ բեն Սալմանը Ինդոնեզիա այցից հետո, հավանաբար կմեկնի Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը»: