Պուտինը նախազգուշացրել է ռուսական նավթի գնային շեմ սահմանելու հետևանքների կապակցությամբ
Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ Սուդանիի հետ հեռախոսազրույցում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնային շեմի սահմանման հետևանքների կապակցությամբ։
Հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Հանձնաժողովի անդամներն աշխատում են հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթի վրա և առաջիկայում հիմնական գործընկերների հետ միասին կհաստատեն ռուսական նավթի համաշխարհային գնի շեմը»։
Մինչ այժմ Եվրամիությունը չի կարողացել համաձայնության գալ այս հարցում:
Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ Սուդանին և Վշադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նաև ռուսական նավթի գնային շեմս ահմանելու Արևմուտքի ջանքերը:
Հեռախոսազրույցում Պուտինն ասել է. «Նման գործողությունները հակասում են շուկայի սկզբունքներին և մեծ հավանականությամբ լուրջ հետևանքներ կունենան համաշխարհային էներգետիկ շուկայի համար»։
Կողմերն ընդգծել են ՌԴ-Իրաք առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և բարձր գնահատել ՕՊԵԿ+-ում երկու երկրների համագործակցությունը, որը երաշխավորում է նավթի համաշխարհային շուկայի կայունությունը։
Փետրվարի վերջին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խիստ պատժամիջոցներ են կիրառել Մոսկվայի նկատմամբ և մեծացրել դաշնության վրա գործադրվող ճնշումը: Մոսկվան անպատասխան չի թողել այս գործողությունները: