Պեսկով. Դիվանագիտությունը լավագույն լուծումն է Ուկրաինայի իրավիճակի համար
https://parstoday.ir/hy/news/world-i188272-Պեսկով._Դիվանագիտությունը_լավագույն_լուծումն_է_Ուկրաինայի_իրավիճակի_համար
Անդրադառալով, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում շարունակվելու են, ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ դիվանագիտությունը լավագույն լուծումն է այս երկրում ստեղծված իրավիճակի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2022 14:49 Asia/Tehran
  • Պեսկով. Դիվանագիտությունը լավագույն լուծումն է Ուկրաինայի իրավիճակի համար

Անդրադառալով, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում շարունակվելու են, ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ դիվանագիտությունը լավագույն լուծումն է այս երկրում ստեղծված իրավիճակի համար։

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի պատերազմի ավարտի լուծման մասին ասել է, որ այս երկրում իրավիճակի լուծման լավագույն միջոցը դիվանագիտությունն է։

Դմիտրի Պեսկովը նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին ասել է.«Ուկրաինայում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտները քննարկելով, Պուտինը Շուլցին խնդրել է վերանայել Գերմանիայի դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ»:

Ավելի քան 9 ամիս է անցել Ուկրաինայում ծավալված պատերազմից՝ դրա քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և մշակութային լայն հետևանքներով, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, խստացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն քայլեր  չեն ձեռնառկել Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղղությամբ, այլ ավելի շատ հրահրել էն հակամարտություններն այս երկրում։

Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Արևմուտքի կողմից  Ուկրաինա զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունը և կունենա անկանխատեսելի հետևանքներ այս երկրի համար։