Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i188340-Ռուսաստանը_չի_ընդունի_նավթի_գնի_առավելագույն_շեմը._Պեսկով
ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 16:02 Asia/Tehran
  • Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. Պեսկով

ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  լրագրողներին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու որոշումը. Ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի առավելագույն շեմ է սահմանվելու 60 դոլարը:

«Հիմա մենք վերլուծում ենք։ Նման շեմի համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը: Իսկ թե ինչպե՞ս կկազմակերպվի աշխատանքը, մենք կզեկուցենք վերլուծությունից հետո, որն արագ կիրականացվի»,- ասել է Կրեմլի խոսնակը: