Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i188644-Ռուսաստանը_պատրաստ_է_աջակցել_Ալիևի_և_Փաշինյանի_հանդիպման_անցկացմանը_Պեսկով
«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ Ալիևի և Փաշինյանի նոր հանդիպումն իր տարածքում անցկացնելու համար»,- այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 12:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ Ալիևի և Փաշինյանի նոր հանդիպումն իր տարածքում անցկացնելու համար»,- այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Խոսելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը կարող է տեղի ունենալ տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում, նա նշել է, որ համապատասխան հայտարարություն կանեն։

«Ալիևի և Փաշինյանի հանդիպումից հետո, եթե նաև փոխըմբռնում լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- եզրափակել է Պեսկովը։

araratnews.am