Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել են Արցախին վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i188998-Կայացել_է_Պուտին_Ալիև_հեռախոսազրույց._քննարկվել_են_Արցախին_վերաբերող_հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, riafan.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Կրեմլում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2022 09:52 Asia/Tehran
  •  Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել են Արցախին վերաբերող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, riafan.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Կրեմլում։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են նաև հետագա շփումների շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահը զանգահարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։