Ղազախստանը պլանավորել է զարգացնել նավթի արտահանման երթուղիները դեպի Չինաստան և Իրան
Դեկտեմբեր 14, 2022 12:26 Asia/Tehran
Ղազախստանը մտադիր է զարգացնել նավթի արտահանման երթուղիները Չինաստանի և Իրանի ուղղությամբ, հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Շեշտը դրվելու է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վրա՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նավահանգիստների ուղղությամբ, ինչպես նաև դեպի Չինաստան և Իրան արտահանման ուղղությունների վրա», - հայտնել Է Աքչուլակովը կառավարության նիստի ժամանակ։
Նա հստակեցրել Է, որ արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման շրջանակներում մշակվել է նավթի արտահանման այլընտրանքային ուղիների զարգացման ճանապարհային քարտեզի նախագիծ։
armenpress.am
Պիտակ