Ադրբեջանի քաղաքացիները Լաչինի փակված ճանապարհին բողոքի ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i189420-Ադրբեջանի_քաղաքացիները_Լաչինի_փակված_ճանապարհին_բողոքի_ցույց_են_անցկացրել
Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող Լաչինի փակված միջանցքում Ադրբեջանի հանրապետության քաղաքացիները ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2022 14:55 Asia/Tehran
  • Ադրբեջանի քաղաքացիները Լաչինի փակված ճանապարհին բողոքի  ցույց են անցկացրել

Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող Լաչինի փակված միջանցքում Ադրբեջանի հանրապետության քաղաքացիները ցույց են անցկացրել:

Երկուշաբթի օրն Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղ-Հայաստան ճանապարհը, որը գտնվում էր ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ և հայտարարել է, որ այս ակցիան իրականացվել է բնապահպանների կողմից։

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները, որոնք այս գործողությունը վերագրում են Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայություններին, Լաչինի միջանցքի արգելափակումը  համարում են  հրադադարի պայմանագրի խախտում։

Ավելի վաղ  Լեռնային Ղարաբաղի տեղական  իշխանությունները ժողովրդին կոչ  էին արել  այսօր  դեկտեմբերի 17-ին,  ցույց անցկացնել Ստեփանակերտում  ի նշան բողոքի Բաքվի կողմից ճանապարհը փակելու դեմ։ Ադրբեջանի  Հանրապետության որոշ քաղաքացիներ նույնպես այսօր ցույց են անցկացրել՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  բողոքի ակցիային: 

«Ազարթաջ» լրատվական գործակալությունը, որը ցուցարարներին «բնապահպաններ» է անվանում, հայտնել  է. «Ադրբեջանի Հանրապետության հարյուրավոր բնապահպաններ այսօր բողոքի ցույց են անցկացրել այս երկրում բնական ռեսուրսների անօրինական շահագործման դեմ, որը գտնվում է ռուսական կապույտ սաղավարտների  հսկողության ներքո»:

Իրավապաշտպան աղբյուրների համաձայն՝ Լաչինի միջանցքի գրավումը վտանգել է Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայ բնակիչների կյանքը։